Տնտեսական

20.05.2014 10:23


Մարզահամերգային համալիրը դրվել է աճուրդի

Մարզահամերգային համալիրը դրվել է աճուրդի

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության «harkadir.ajurd.am» կայքում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երեկվանից դրվել է աճուրդի։

Նախնական գինը սահմանվել է 19 350 000 000.0 դրամ։

Աճուրդի վերջնաժամկետը մայիսի 29–ն է։

Մինչ այս պահը գնորդների կողմից դեռ որևէ առաջարկ չի ստացվել։

Համալիրի նկարագության մեջ մասնավորապես ասվում է, որ այն յոթհարկանի է, ունի նկուղ, պատերը՝ քարե, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, եվրոպական արտադրության, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մարմարե և գրանիտե սալեր, վարչական հատվածը՝ մանրահատակ, քարե սալեր, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, գազաֆիկացված է։

Ընդհանուր մակերեսը՝ 46335.7քմ: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը