Լրահոս

20.05.2014 17:25


Ուորլիքի և ՄԽ համանախագահների հայտարարությունները Ռուբեն Հակոբյանը վտանգավոր է համարում

Ուորլիքի և ՄԽ համանախագահների հայտարարությունները Ռուբեն Հակոբյանը վտանգավոր է համարում

ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուրլիքի և համանախագահների համատեղ հայտարարություններին։

–Առաջին անգամ է, որ ՄԽ–ն բացահայտ հայտարարում է, որ պետք է փոխվի ստատուս քվոն և, հետ վերադրաձվեն, իրենց բնորոշմամբ, գրավյալ տարածնքերը։ Սա չափազանց վտանգավոր մոտեցում է, եթե նկատի ունենանք այն օրակարգերը, որ այսօր կան աշխարհում,–ասել է Ռ. Հակոբյանը։

Նա ընդգծել է, որ այսօր աշխարհի ուժեղներն իրար հետ հարցեր են լուծում, և, կարծես, թե, պատերազմական գործողությունների դաշտը կամաց–կամաց գալիս է տարածաշրջան։

–Խոսքը լոկալ կոնֆլիկտի մասին չէ՛։ Ես ողջունում եմ ԼՂ–ի իշխանության և հասաարակության այն ակտիվ դիրքորոշումը, ինչով նրանք դիմավորեցին համանախագահներին։ Պարզ հասկանալի է, որ առանց ԼՂ–ի ժողովրդի կամ առանց ԼՂ–ի մանդատի մասնակցության, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ոչինչ հնարավոր չէ լուծել։ Ես կարծում եմ, մեր իշխանությունները պետք է առաջնահերթ և բացահայտ ամեն ինչ անեն, որպեսզի ԼՂ–ն դառնա այս համակարտության կողմ,–նշել է նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները լուրջ վերաբերմունք պետք է ցուցաբերեն Ուորլիքի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարություններին և համարժեք քայլեր ձեռնարկեն հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը