Լրահոս

20.05.2014 20:01


Մ. Մելքումյանը Կառավարության ծրագրում կուրսի փոփոխություն չի տեսնում (տեսանյութ)

Մ. Մելքումյանը Կառավարության ծրագրում կուրսի փոփոխություն չի տեսնում (տեսանյութ)

ԱԺ հայտարարությունների ժամին, անդրադառնալով Կառավարության ծրագրին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ այնտեղ կուրսի փոփոխություն չի տեսնում։

–Այդ կուրսի փոփոխությունը կարող է լինել, եթե մենք կառավարման համակարգում կատարենք արմատակա՛ն փոփոխություն՝ իրավունքների և պատասխանատվության առումով։ Պատահան չէ, որ ԲՀԿ–ն կարևոր առաջարկություն արեց՝ Կառավարության ծրագրի անբաժանելի մաս կազմել ծրագրի կատարման երաշխիքների հետ փոխկապակցված ռեժիմի մասին ինստիտուտը,–ասել է Մելքումյանը:

ԲՀԿ–ական պատգամավորը հիշեցրել է, որ 2013թ. տնտեսական աճը չապահովվեց կրկնակի անգամ։ Եվ այդ պարագայում Կառավարության մնալը պայմանավորված է բարձրագույն քաղաքական ղեկավարման կամքից:

Մենք գտնում ենք, որ այդպես չպետք է լինի: Եթե ամբողջական ծրագիրը չի կատարվում, անպայման պետք է կառավարությունն ամբողջական հրաժարական տա: Իսկ եթե որոշ ցուցանիշներ չեն կատարվում, պետք է ֆինանսատնտեսական բլոկի որոշ առանձին նախարարներ հրաժարական տան: Սա չպետք է կախված լինի որոշակի կամքից: Սա իսկապես պետք է լինի նոր խաղի կանոն։ Դրա համար մենք պետք է կարողանանք արդարացի կամ արդարամիտ գնահատական տանք այդ թվում կառավարության գործնեությանը և ասենք, որ խաղի կանոններն այսուհետ այսպես են լինելու,–ասել է Մ. Մելքումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը