Քաղաքական

21.05.2014 12:05


100% համամասնականին անցնելու օրինագիծն ԱԺ–ն չընդունեց

100% համամասնականին անցնելու օրինագիծն ԱԺ–ն չընդունեց

Քիչ առաջ ԱԺ–ում քվեարկության է դրվել ՀՅԴ խմբակցության օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է անցում կատարել 100% համամասնական ընտրակարգին։

Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ օրակարգում սահմանադրական բարեփոխումներն են։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հակադարձել է, որ սահմանադրական նորմերը ներկայացված օրինագծի հետ կապ չունեն։

Սահմանադրական փոփոխություններն օգտագործում են, որ այս հարցը մղվի երկրորդ պլան,–ընդգծել է Ռ. Հակոբյանը։

100% համամասնական ընտրակարգին անցնելու օրինագիծը չի ընդունվել 53 կողմ, 66 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Կողմ են քվեարկել ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը