Լրահոս

23.05.2014 11:25


Ռուբեն Հակոբյան. «Քառյակը՝ իր քվեարկությամբ, իրատեսական էր, խստապահանջ և ականջալուր»

Ռուբեն Հակոբյան. «Քառյակը՝ իր քվեարկությամբ, իրատեսական էր, խստապահանջ և ականջալուր»

ԱԺ այսօրվա ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբացության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է Կառավարության ծրագրի քվեարկությանը։ Նա քառյակի միասնական չմասնակցելը քվեարկությանը բնութագրել է հենց Կառավարության ծրագրում ներառված ձևակերպմամբ.

–Չորս քաղաքական ուժերն իրենց քվեարկությամբ իրատեսական էին, խստապահանջ և ականջալուր։ Կառավարության ծրագիրը բովանդակային առումուվ այս համակարգում որևէ մեխանիզմ չի ստեղծում, որ իրականացվի։ Եվ, այս առումով, շատ իրատեսական էր, որ քառյակը չմասնակցեց։ Այդ ծրագիրը նաև որևէ լծակ չի տալիս ընդնդիմությանը, բայց մենք հետևելու ենք Կառավարության գործունեությանը և խստապահանջ ենք լինելու։ Մեր քվեարկությամբ նաև ականջալուր էինք հասարակության ձայնին։

Ռ. Հակոբյանը միանգամայն հնարավոր է համարում, որ եթե ՀՀԿ–ական որոշ պատգամավորներ ուրիշի փոխարեն կոճակ չսեղմեին, Կառավարության ծրագիրն ընդունելու համար անհրաժեշտ 66 ձայնը չէր ապահովվի:

–Ի դեպ, իշխանությունն իր ներսում շատ ավելի պրոբլեմներ ունի, քան ընդդիմությունը։ Քառյակի միասնական քվեարկությունը պատասխան էր այն նեկրոլոգներին, որ իշխանության տակ գտնվող լրատվամիջոցները փորձում են ներկայացնել հասարակությանը,–հավելել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը