Լրահոս

23.05.2014 20:58


Առասպելաբանությունը գիտնականների աչքերով. միջազգային գիտաժողով

Առասպելաբանությունը գիտնականների աչքերով. միջազգային գիտաժողով

Սույն թվականի մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Մատենադարանի Փոքր դահլիճում (Մաշտոցի պողոտա53) կմեկնարկի Համեմատական առասպելաբանության միջազգային ընկերակցության (International Association for Comparative Mythology) հերթական 8-րդ գիտաժողովը: Գիտաժողովին ելույթ կունենաշուրջ 25 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Դանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից և Սերբիայից: Գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը:

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի գիտության համեմատական առասպելաբանության համալիր ուղղությունը, որն ուսումնասիրում է աշխարհի ժողովուրդների առասպելները լեզվաբանական, գրականագիտական, ազգագրական և այլ մոտեցումներով:

Գիտաժողովը կշարունակվի մինչեւ մայիսի 26-ը:

Այս խորագրի վերջին նյութերը