Լրահոս

23.05.2014 13:12


Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ՝ քվեարկությունից առաջ ՀՀԿ–ականները չեն խմում

Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ՝ քվեարկությունից առաջ ՀՀԿ–ականները չեն խմում

–Ես չեմ նկատել նման երևույթ,–ԱԺ այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես է արձագանքել գինովցած ՀՀԿ–ականներին վերաբերող հարցին։ Նա նաև պնդել է, որ ընդհանրապես ՀՀԿ–ում «նման երևույթներ չկան»։

–Իմ՝ շուրջ քսան տարվա գործունեության ընթացքում էլ չեք տեսնի նման դեպք,–ասել է Վ. Բաղդասարյանը՝ հավատացնելով, որ ինքն ԱԺ–ում երբեք գինովցած չի եղել.

–Ծրագրի ընդունումից հետո՝ գուցե, բայց ծրագրից առաջ ՀՀԿ–ն սթափ է լինում ոչ միայն ձեր ասած վիճակով, այլ նաև ուղեղով և մտքով։

Վ. Բաղդասարյանի խոսքերով՝ ինքը չի նկատել նաև, որ ՀՀԿ–ականներից ոմանք քվեարկել են ուրիշի փոխարեն, իսկ եթե եղել է, ապա դա իր համար ընդունելի չէ։

–Եթե եղել են, կքննարկենք և նրանց կդատապարտենք խոսքերով, որպեսզի նման երևույթները չկրկնվեն,–նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը