Լրահոս

23.05.2014 13:32


Վ. Բաբայանը ՀՀԿ–ի մասին. «Եվս մեկ այսպիսի հաղթանակ, վերջնականապես կպարտվեն»

Վ. Բաբայանը ՀՀԿ–ի մասին. «Եվս մեկ այսպիսի հաղթանակ, վերջնականապես կպարտվեն»

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «7օր»–ի հարցին՝ Կառավարության ծրագրի անցկացումը և հատկապես ա՛յդ կերպ անցկացումը կարելի՞ է ՀՀԿ–ի հաղթանակ համարել, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը պատմությունից մի օրինակ է հիշատակել.

–Նապոլեոն Բոնապարտի արշավանքներից ամենաուժեղ ճակատամարտերից մեկի ժամանակ ասվեց՝ եթե ևս մեկ այսպիսի հաղթանակ լինի, մենք վերջնականապես կպարտվենք։ Կարծում եմ՝ «մեկ կուսակցության պետություն» սցենարով հաղթանակների հասնելը շատ ավելի հեռանկարներ չի բացում մեր երկրի առաջ, և ավելի են խնդիրներ առաջացնում։

Բաբայանը նաև ընդգծել է, որ ԲՀԿ–ն մշտապես բարձրաձայնել է լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին։

–Մինչև չլինի լայն կոնսոլիդացիան, մինչև առողջ քաղաքական ուժերը՝ համագործակցությամբ, միասնական քաղաքական օրակարգ չձևավորեն մեր երկրում, դրական փոփոխություններին հասնելը կլինի անհնար,–համոզմունք է հայտնել ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը