Լրահոս

23.05.2014 13:56


Գագիկ Ծառուկյան. «Հավատացե՛ք, որ ամեն ինչ լավ է լինելու»

Գագիկ Ծառուկյան. «Հավատացե՛ք, որ ամեն ինչ լավ է լինելու»

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ` Վերջին զանգի օրվա կապակցությամբ: Այսօր դուք թևակոխում եք կյանքի նոր փուլ, որտեղ դպրոցում ստացած ձեր գիտելիքներն ու հմտություններն օգտագործելու եք` մեր երկրի, մեր հայրենիքի համար պիտանի ու արժանի քաղաքացի և լավ մարդ լինելու համար: Մեր նորանկախ ու երիտասարդ պետությունն իր զարգացման ճանապարհին ունի կրթված, բանիմաց, քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված խոստումնալից երիտասարդների կարիք: Եվ ես առավել քան վստահ եմ, որ մեր երիտասարդները մեր երկրի արժանի զավակներն են լինելու: Մշտապես վստահե՛ք ձեր ուժերին, եղե՛ք լավատես, հավատացե՛ք, որ ամեն ինչ լավ է լինելու, և որ անհնարին ոչինչ չկա: Հարկավոր է միայն կամք ու ձգտում, և բարգավաճ Հայաստան ունենալու գաղափարն անպայման իրականանալու է՝ ձեր գիտելիքների, հայրենասիրության և աշխատասիրության շնորհիվ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում նախանշված ծրագրերի ու երազանքների իրականացում: Բարի երթ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան

Այս խորագրի վերջին նյութերը