Լրահոս

26.05.2014 16:14


Երկրաշարժ ՀՀ տարածքում

Երկրաշարժ ՀՀ տարածքում

Մայիսի 26-ին՝ ժամը 15.19-ին, ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության` 44.220:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում` 4 բալ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և Շիրակամուտ գյուղում` 3-4 բալ, Աշոցք քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը