Լրահոս

26.05.2014 16:37


Զոհված փոխգնդապետը Գարիկ Բալայանն է

Զոհված փոխգնդապետը Գարիկ Բալայանն է

Մայիսի 25-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը