Լրահոս

26.05.2014 17:40


Վիզայի ազատականացումը՝ Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցության հիմք

Վիզայի ազատականացումը՝ Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցության հիմք

Եվրոպական մուտքի արտոնագրի ազատականացման պրոցեսը փոխում է Եվրոպայի հետ շփման ընդհանուր ֆոնը, չնայած ազատականացումը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիների որոշ հատուկ խմբերին:
Այս մասին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված՝ Եվրոպա-հետսովետական երկրներ հարաբերությունների և եվրոպական մուտքի վիզայի ազատականցման նոր շրջափուլի վերաբերյալ քննարկմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Քննարկման բանախոսներն էին նաև միջազգային փորձագետներ՝ «Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իրինա Սուշկոն՝ Ուկրաինայից, «Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարիանա Կուզիոն, ԵՄ «Բարեկամության սահման» ծրագրի կոորդինատոր, Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամի ներկայացուցիչ, քաղաքագետ Յակուբ Բենեդուչակը՝ Լեհաստանից:

Այս խորագրի վերջին նյութերը