Լրահոս

26.05.2014 22:12


Արծրուն Հովսեփյանը չի հավատում հանրապետականին և վե՛րջ

Արծրուն Հովսեփյանը չի հավատում հանրապետականին և վե՛րջ

Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը տեղյակ է, որ շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարում Սերժ Սարգսյանը խոսել է հենց իր մասին: Ինքը Սերժ Սարգսյանին վաղուց գիտի. «Մի 4-5 անգամ հանդիպել ենք, խմել ենք իրա հետ էլ, վարչապետի հետ էլ, իմ քաշած օդին է եղել, լավ էլ խմել ենք»:

Պարոն Հովսեփյանը Ա1+-ի հետ զրույցում հաստատեց, որ իսկապես ունեցել է բնակարանի խնդիր: Նրա բնակարանը բնակության համար անպիտան է դարձել սողանքի պատճառով: Հենց այս մասին էր խոսել Սերժ Սարգսյանը շաբաթ օրվա ՀՀԿ համագումարում եւ Արծրուն Հովսեփյանին խորհուրդ տվել դիմել իր տարածքի հանրապետականին:

«Ես ոչ մի կուսակցություն չեմ ընդունում, առավելեւս հանրապետականին»,-Ա1+-ին ասաց Արծրուն Հովսեփյանը: Նա երկու տարի առաջ դիմել է Սերժ Սարգսյանին նոր բնակարան ստանալու խնդրով, անցյալ տարվա դեկտեմբերին «կիսատ պռատ լուծել են, տանիքը կաթում է»:

Գոշեցի, 62ամյա Արծրուն Հովսեփյանը չի պատրաստվում իր խնդիրների համար դիմել հանրապետականին, ինչպես նրան խորհուրդ էր տվել Սերժ Սարգսյանը: Ինքը հանրապետականին չի հավատում եւ վերջ:

Մանրամասները՝ Ա1+–ում։

Այս խորագրի վերջին նյութերը