Լրահոս

27.05.2014 07:38


Հալաբյան փողոցում հայտնաբերված արջը վնասազերծվել է

Հալաբյան փողոցում հայտնաբերված արջը վնասազերծվել է

Մայիսի 26-ին, ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը