Լրահոս

28.05.2014 11:29


«Ժառանգության» շնորհավորական ուղերձը

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը

96 տարի առաջ Հայ ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ վերակագնելով դարեր առաջ կորսված Հայաստանի անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական մաքառման եւ փառահեղ հաղթանակի շնորհիվ: Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 20-րդ դարասկզբի մեր հերոսների, առաջնորդների, ողջ ժողովրդի սխրանքին, առանց որի չէր լինի ո՛չ դրան հետեւած Հայաստանի խորհրդային հանրապետությունը եւ ոչ էլ մերօրյա Հայաստանի Հանրապետությունը:

Ցավոք, առաջին հանրապետությունը կործանվեց թուրք-բոլշեւիկյան հակահայ դաշինքի գործողությունների, 11-րդ կարմիր բանակի հարձակման արդյունքում: ԵՎ այսօր մենք պարտավոր ենք դասեր քաղել մեր պատմությունից եւ թույլ չտալ դրա դառը էջերի կրկնությունը: Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել եւ պաշտպանել 23-ամյա մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը ցանկացած՝ արտաքին թե ներքին սպառնալիքից եւ ոտնձգությունից:

«Ժառանգությունը» նաեւ իր զորակցությունն է հայտնում իրենց պետության ինքնիշխանության համար պայքար մղող բոլոր ժողովուրդներին եւ օգտվելով առիթից շնորհավորում ենք Ուկրաինայի ժողովրդին՝ երկրի ղեկավար ընտրելու կապակցությամբ եւ մաղթում նրան խաղաղություն, ազատություն, իսկ նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ հաշվետու ծառայություն: Մենք նաեւ շնորհավորում ենք Եվրամիության մեր գործընկերներին՝ Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ եւ հատկապես ԵԺԿ-ի ներքո համախմբված մեր քույր կուսակցություններին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը