Լրահոս

28.05.2014 18:20


Ուկրաինական բանակը նորից ռմբակոծել է Սլավյանսկը. կան վիրավորներ

Ուկրաինական բանակը նորից ռմբակոծել է Սլավյանսկը. կան վիրավորներ

Ուկրաինական բանակը նորից կրակահերթի է ենթարկել Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքը. քաղաքացիների շրջանում վիրավորներ կան։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը քաղաքից: Կրակահերթը սկսվել է ցերեկը և ակտիվ ընթացել բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ: Ականներից մեկն ընկել է դպրոցի բակում: Դպրոցից 20 մետր հեռավորության վրա մանկապարտեզ է գտնվում: Երեխաների տուժելու մասին տեղեկատվություն չկա: Ականի բեկորներից երկու քաղաքացի է վիրավորվել:

Հատուկ գործողության մասնակիցների ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը լրագրողներին հայտնել է, որ ուկրաինական ուժայինները «Նոնա» ինքնագնաց սարքավորում են խփել, որից աշխարհազորայինները կրակում էին բանակի դիրքերին: Աշխարհազորայինների շտաբում այդ տեղեկատվությունը դեռևս չեն հաստատել:

Այս խորագրի վերջին նյութերը