Լրահոս

28.05.2014 18:23


Կահիրեում ընտրատեղամասի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Կահիրեում ընտրատեղամասի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Այսօր առավոտյան զենքի կիրառմամբ բախում է տեղի ունեցել Կահիրեի թաղամասերի ընտրատեղամասերից մեկի մոտ: Ուժային կառույցների տեղեկատվությամբ՝ երկու երիտասարդների միջև բախումը հրաձգության է հանգեցրել, որի հետևանքով նրանցից մեկը սպանվել է գլխին հրազենի վնասվածք ստանալով, ոստիկանության աշխատակիցներից երեքը վնասվածքներ են ստացել: Ինչպես նշվում է, այդ ողբերգական պատահարը ոչ մի կապ չունի Եգիպտոսում մայիսի 28-ին ընթացող նախագահական ընտրությունների հետ: Բացի այդ, ստացվող տեղեկատվության համաձայն, երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» ասոցիացիան մայիսի 28-ին փորձ է կատարել փակել «հուլիսի 26-ի» բանուկ ավտոճանապարհը: Գործին ոստիկանությունն է խառնվել, որը ցրել է իսլամիստներին: Յոթ մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Սիրիայի հինգ քաղաքացի: Եվս մեկ ընտրատարածքում ինքնաշեն պայթուցիկ սարք է վնասազերծվել:

Հիշեցնենք, որ երկրում երրորդ օրն է, ինչ ընտրություններ են ընթանում: Դրանք երկարաձգվել են մեկ օրով ընտրողների ցածր մասնակցության պատճառով:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը