Լրահոս

29.05.2014 11:54


Կուտակային վճարներից հրաժարվելու դիմումների ձևանմուշներ

Կուտակային վճարներից հրաժարվելու դիմումների ձևանմուշներ

Հարգելի՛ հայրենակիցներ,

ինչպես տեղյակ եք, ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներիս իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել մեր գործատուներին՝ մեր աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին: Բացի այդ, օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքը տարածվում է ս. թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ հոդվածի և 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:

Օրենքը 26.05.2014թ. ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից, այն մոտակա օրերին կհրապարակվի, ամեն դեպքում շտապում ենք ձեզ ներկայացնել այդ Օրենքի հիման վրա կազմված դիմումների ձևանմուշները, որոնք կարող եք ներբեռնել և լրացնել, այնուհետև Օրենքի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո ներկայացնել ձեր գործատուներին: Դիմումը կարող եք ներկայացնել ինչպես անհատապես (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC), այնպես էլ կոլեկտիվ (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC):

Ի գիտություն.
1. Դիմումատուի կողմից գրավոր դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում գործատուն կամ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC): Իսկ փոստի առաքման դեպքում փոստային բաժնում չպետք է մոռանալ վերցնել փոստային անդորրագիրը:

2. Գործատուների դեպքում, ովքեր հանդիսանում են տվյալ կազմակերպության կամ ընկերության գործադիր տնօրենը/ղեկավարը, կարող են գրել դիմում՝ նշելով միայն կազմակերպության անվանումը:

3. Նրանք, ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կարող են դիմել բնակության վայրի անձնագրային բաժին և ստանալ այդ համարանիշը կամ տեղեկանք այն չունենալու մասին:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Այս խորագրի վերջին նյութերը