Լրահոս

29.05.2014 16:39


Սկանդալ. Սերժ Սարգսյանը դեռ նոր է ուսումնասիրում ԱՀԿ-ի անդամակցության պայմանագիրը

Սկանդալ. Սերժ Սարգսյանը դեռ նոր է ուսումնասիրում ԱՀԿ-ի անդամակցության պայմանագիրը

Այսօր Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե իրենք ստացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը, որտեղ նշվում է, թե Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը այն սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ):

«Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպություն է մտել վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանականերում են, ինչպես ԱՀԿ-ում է: Սա՝ քննարկման համար»,-ասել էր Ղազախստանի նախագահը:

Նազարբաեւի այդ հայտարարությունն ակնհայտորեն անակնկալի է բերել Սերժ Սարգսյանին, ով չի կարողացել թաքցնել իր զարմանքը, ինչից հետ, iLur.am-ի հավաստի տեղեկություններով, է՛լ ավելի ապշեցուցիչ բան է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանը կապ է հաստատել Էկոնոմիկայի նախարարության հետ, եւ Աստանայից հրահանգել է նորից ուսումնասիրել ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը (Սերժ Սարգսյանը պայմանագրի մանրամասներին, փաստորեն, ծանոթ չի եղել՝ ի տարբերություն նույնիսկ Ալիեւի) եւ իրենց ներկայացնել այդ մանրամասները, որպեսզի ինքը, ըստ այդմ, որոշում կայացնի, թե կատարվածին ինչ արձագանք պետք է տա:

Աղբյուրը՝ iLur.am

Այս խորագրի վերջին նյութերը