Լրահոս

30.05.2014 13:04


Աբխազիայի ընդդիմությունը չի կողմնորոշվել վարչապետի թեկնածուի հարցում

Աբխազիայի ընդդիմությունը չի կողմնորոշվել վարչապետի թեկնածուի հարցում

Աբխազիայի ընդդիմությունը դեռևս չի կողմնորոշվել վարչապետի նոր թեկնածուի հարցում. Կառավարության նոր ղեկավարը պարտադիր չէ՝ լինի ընդդիմության շարքերից։ Այս մասին այսօր «ՌԻԱ նովոստի»–ին հայտնել է աբխազական ընդդիմության առաջնորդ, հանրապետության նախկին փոխվարչապետ Ռաուլ Խաջիմբան։

«Աբխազիայում ոչ միայն ընդդիմության շարքերում, այլև մեր հասարակության այլ շերտերում կան արժանի անձինք։ Մենք չենք խոսում հստակ ընդդիմադիր ներկայացուցիչների մասին»,–ասել է նա։ Նա նշել է նաև, որ ընդդիմությունը շարունակում է ժամանակավոր Կառավարություն ձևավորել, ի դեպ՝ արդեն կան մի քանի նախարարությունների ղեկավարների թեկնածություններ։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը