Լրահոս

31.05.2014 07:17


ՃՏՊ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին.կա զոհ

ՃՏՊ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին.կա զոհ

Մայիսի 30-ին, ժամը 23.50-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ - Էջմիածին հատվածում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել միջպետական Մ-3 ավտոճանապարհի Էջմիածին - Աշտարակ հատվածում` «Դվին» ռեստորանի մոտակայքում. կան տուժածներ: Բախվել են «Մերսեդես» մակնիշի 20 VV 777 և «Օպել» մակնիշի 23 ԼՍ 563 պետհամարանիշերի ավտոմեքենաները և հայտնվել հարակից դաշտում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1984 թ. ծնված Ա. Մ.ն և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1979 թ. ծնված Փ. Ս.-ն, 1988 թ. ծնված Ա. Կ.-ն
ու 1974 թ. ծնված Է. Ա.-ն տեղափոխվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ Է. Ա.-ն մահացել է, իսկ Ա. Մ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բժիշկները Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը