Լրահոս

31.05.2014 11:50


Վոլոդյա Ավետիսյանի բանտախցում անտանելի վիճակ է տիրում

Վոլոդյա Ավետիսյանի բանտախցում անտանելի վիճակ է տիրում

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Վոլոդյա Ավետիսյանի բանտախցում տիրող անտանելի վիճակի մասին։

«Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ի տաքսաֆոնից ինձ զանգահարեց քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը և տեղեկացրեց, որ թիվ 013 բանտախցում անտանելի վիճակ է`8 հոգու համար նախատեսված խցում տեղավորել են 10 հոգու:

Չնայած որ անգամ 8 կալանավորի համար էլ է շատ սուղ այդ փոքր խուցը: Իշխանավորները փոխանակ մտածեն այս խնդիրների մասին` ընկած ամբողջ օրը մտածում են, թե ում գլխին և ոնց սարքեն»,- ասված է Սարուխանյանի հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը