Լրահոս

02.06.2014 12:03


Քադիրով. «74 հազար չեչեն կամավոր պատրաստ է մեկնել Ուկրաինա»

Քադիրով. «74 հազար չեչեն կամավոր պատրաստ է մեկնել Ուկրաինա»

«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը «РЕН ТВ» հեռուստաընկերության եթերից հայտարարել է, թե համապատասխան հրամանի արձակման դեպքում 74 հազար չեչեն կամավոր պատրաստ է մեկնել Ուկրաինա։

Անդրադառնալով Ուկրաինայում 14 չեչեն զինյալների գտնվելու վերաբերյալ աղմկահարույց լուրերին՝ Քադիրովը հայտարարել է. «Եթե մենք չզսպեինք, այնտեղ կլինեին ոչ թե 14-ը, այլ 400-ը կամ 4000-ը: Կամավորներ շատ կան։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մի չեչեն Ուկրաինա չի ուղարկվել: Եթե լինի հրաման, ապա 74 հազար կամավոր պատրաստ է մեկնել ու կարգուկանոն հաստատել Ուկրաինայի տարածքում»։

Այս խորագրի վերջին նյութերը