Լրահոս

02.06.2014 13:27


ՀՀ–ում Լեհաստանի դեսպան. «Միկոյանի կերպարն այնպիսին է, ինչպիսին որ Ստալինինը, Բերիայինն է»

ՀՀ–ում Լեհաստանի դեսպան. «Միկոյանի կերպարն այնպիսին է, ինչպիսին որ Ստալինինը, Բերիայինն է»

«Միկոյանի կերպարն այնպիսին է, ինչպիսին որ Ստալինինը, Բերիայինն ու մյուսներինն է: Նա ոչնչով չի տարբերվում։ Թեև ներկայիս երիտասարդներին Անաստաս Միկոյանի անունը որևէ բան չի ասում, սակայն նախորդ սերնդի համար նա ստալինյան ֆունկցիոներներից մեկն է»,–այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Միկոյանի արձանի տեղադրման խնդրին, ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Հարցին, թե արդյոք լեհական կողմը հայ պաշտոնյաներին իր մտահոգությունը հայտնե՞լ է, թե ինչպես կարելի է Կատինի զանգվածային գնդակահարութան կազմակերպիչներից՝ Միկոյանի արձանը տեղադրել, դեսպանը պատասխանել է. «Միկոյանը բացասաբար է ընկալվել թե՛ հայկական, թե՛ լեհական պատմության մեջ: Մենք հայ քաղաքական գործիչների հետ այդ մասին չենք խոսում, քանի որ դա հայերի և Երևանի բնակիչների խնդիրն է։ Իսկ պատմական փաստերը բոլորիս հայտնի են»։

Այս խորագրի վերջին նյութերը