Լրահոս

03.06.2014 22:54


Բրեդ Փիթը մեկնաբանել է իր վրա հարձակված լրագրողի արարքը

Բրեդ Փիթը մեկնաբանել է իր վրա հարձակված լրագրողի արարքը

«People» հանդեսի փոխանցմամբ՝ ամերիկացի հայտնի դերասան Բրեդ Փիթը մեկնաբանել է օրեր առաջ Հոլիվուդում «El Capitan» կինոթատրոնի մոտ իր վրա կատարված հարձակումը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մալեֆիսենտա» (Maleficent) ֆիլմի պրեմիերայի ժամանակ դերասանի վրա հարձակվել էր սկանդալային վարքագծով հայտնի լրագրող Վիտալի Սեդյուկը։

«Եթե այդ մարդն այդպես շարունակի, ապա կփչացնի ամեն ինչ երկրպագուների համար, որոնք ամբողջ գիշեր սպասում են ինքնագրի կամ լուսանկարի: Մարդիկ կսկսեն վախենալ ամբոխին մոտենալուց»,- ասել է Փիթը՝ ընդգծելով, թե Սեդյուկը չպետք է կրկնի կնոջ զգեստի տակ մտնելու արարքը։ Կաննի կինոփառատոնի ժամանակ լրագրողը մտել էր Ամերիկա Ֆերերայի երեկոյան զգեստի տակ:

Ավելի վաղ Լոս Անջելեսի դատարանը Սեդյուկին արգելել էր մոտենալ Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին։

Այս խորագրի վերջին նյութերը