Լրահոս

03.06.2014 13:56


Վայոց Ձորում կարկուտից այգիներ են վնասվել

Վայոց Ձորում կարկուտից այգիներ են վնասվել

Այսօր` ժամը 12.35-ին, ԱԻՆ մամուլի ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.30-ի և ժամը 06.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բերքատու այգիներ և ցանքատարածքներ:

Նույն օրը` 09.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Զեդեա (ժ.04. 00-ի սահմաններում), Թառաթումբ, Աղնջաձոր (ժամը 06.15-ից մինչև ժամը 06.30-ը), Գլաձոր (ժամը 05.00-ի սահմաններում) և Հերմոն (ժամը 04.30-ից մինչև ժամը 07.30-ի սահմաններում, ընդհատումներով) գյուղերի բերգատու այգիներ և ցանքատարածքներ:

Նշված գյուղերը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Այս խորագրի վերջին նյութերը