Լրահոս

03.06.2014 16:37


Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Պաշտոնական այցով այսօր երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Դիդիե Բուրկհալտերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս խորագրի վերջին նյութերը