Լրահոս

04.06.2014 10:45


Ո՞ւմ կվստահի Սկոլարին Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապը

Ո՞ւմ կվստահի Սկոլարին Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապը

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարդել է թիմի ավագների անունները։ Նրանք են «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տիագո Սիլվան, «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը, «Տորոնտոյի» դարպասապահ Ժուլիո Սեզարը և «Ֆլումինենսեի» առաջատար Ֆրեդը։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Սկոլարին, սակայն, չի հստակեցրել, թե նշված ֆուտբոլիստներից ում է ընտրելու որպես հիմնական ավագ։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի ընտրանին խմբային փուլում մրցելու է Խորվաթիայի, Մեքսիկայի և Կամերունի հավաքականների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը