Լրահոս

06.06.2014 11:23


Պուտինն ու Մերկելը կհանդիպեն

Պուտինն ու Մերկելը կհանդիպեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմասնակցի հանդիսավոր արարողություններին՝ նվիրված Նորմանդիա դաշնակից զորքերի տեղակայման 70-ամյակին։ Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Բենուվիլ ամրոցում Ռուսաստանի ղեկավարը կհանդիպի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և այլ երկրների առաջնորդների հետ, կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական իրադարձության հանդիսավոր արարողությանը։ Պուտինը նույնանման արարողությանը Նորմանդիայում մասնակցել է տաս տարի առաջ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը