Լրահոս

06.06.2014 12:35


Բնապահպանության նախկին նախարարը խախտել է էթիկայի կանոնները (տեսանյութ)

Բնապահպանության նախկին նախարարը  խախտել է էթիկայի կանոնները (տեսանյութ)

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը եզրակացրել է, որ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում, այն է՝ չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորությունները իրականացնելիս։ Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջը։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Երևանում անցկացված «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ մի խումբ բնապահպաններ դիմել էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ առաջարկելով խմել Սյունիքի մարզի Գեղի գետից բերված ջուրը, որը թունավորվում է Հանքասարի հանքավայրի պոչամբարի նյութերով: Երբ ակտիվիստներից մեկը հիշեցրել էր նախարարության նախկին աշխատակից Արծրուն Պեպանյանի բնորոշումն այն մասին, որ Բնապահպանության նախարարությունը «գերեզմանոց է», բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վրդովված արձագանքել էր.«Չափդ ճանաչի՛, ականջներդ կպոկեմ, ձեռդ կտամ, լակո՛տ»:

Այս խորագրի վերջին նյութերը