Լրահոս

06.06.2014 17:34


Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներն առաջնագծում տուժել են ավտովթարից

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներն առաջնագծում տուժել են ավտովթարից

Շահումյանի շրջանին սահմանակից ադրբեջանական Գերանբոյի շրջանում պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Խազար Մոբիլ օղլու Հասանովն իր BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի արգելապատնեշին։ Ինչպես հաղորդում են Ադրբեջանի պետական ճանապարհատրանսպորտային ոստիկանության գլխավոր վարչությունից, ավտովթարի հետևանքով տուժել են վարորդը և ուղևորը՝ զինծառայող Ասքեր Ալիևը։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ։

Ադրբեջանի ՊՆ-ն այս պահի դրությամբ չի մեկնաբանել պատահարը։ Հայտնի է միայն, որ փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Նկատենք, որ հետևելով բաց աղբյուրների տվյալներին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի հունիսի ամսվա կտրվածքով արդեն հայտնի է ադրբեջանական զինուժում գրանցված 4-րդ վիրավորի մասին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը