Լրահոս

06.06.2014 16:05


Հայտնաբերվել է արկանման առարկա

Հայտնաբերվել է արկանման առարկա

Հունիսի 6-ին, ժամը 11.38-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի դաշտերում հայտնաբերվել է արկանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը 122 մմ տրամագծով ուսումնական արկ (իրենից վտանգ չի ներկայացնում) է, որը N զորամասի սակրավորական խումբը տեղափոխել է զորամաս:

Այս խորագրի վերջին նյութերը