Լրահոս

06.06.2014 16:33


Աշխարհում առաջին ռոբոտն է ստեղծվել, որն ի վիճակի է կարեկցել մարդուն (տեսանյութ)

Աշխարհում առաջին ռոբոտն է ստեղծվել, որն ի վիճակի է կարեկցել մարդուն (տեսանյութ)

Ճապոնական «Softbank» ընկերությունը «Pepper» ռոբոտի փորձնական մոդելն է թողարկել։ Այս ռոբոտը միակն է աշխարհում, ով կարողանում է կարեկցել մարդուն։ Ինժեներները պնդում են, որ եզակի այս ռոբոտն ի վիճակի է համարժեքորեն արձագանքել մարդու ժեստերին, ձայնի տոնայնությանը և զգացմուքնային այլ դրսևորումներին։ «Mirror»–ի փոխանցմամբ՝ տերերը իրենց «Pepper»–ի հետ կարող են շփվել այնպես, ինչպես շփվում են ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Այն ամեն ինչ հասկանում է և ի վիճակի է շատ ու շատ հրահանգներ կատարել։ «Զգացմունքային» այս ռոբոտն, օրինակ, թոշակառուների անփոխարինելի օգնականը կարող է դառնալ։

«Pepper»–ը վաճառքի կհանվի հաջորդ տարի, գինը՝ շուրջ 2 հազար դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը