Լրահոս

07.06.2014 09:42


Կրակոցներ Երևանում. ըստ հավաքվածների՝ հեղինակը Տարոն Մարգարյանի խորհրդականի որդին է

Կրակոցներ Երևանում. ըստ հավաքվածների՝ հեղինակը Տարոն Մարգարյանի խորհրդականի որդին է

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ գիշերը կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում, Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել են կրակոցներ: Նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ուլնեցու փողոցի 72 շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ: Հայտնաբերվել է նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը