Լրահոս

10.06.2014 17:07


Շենգավիթ վարչական շրջանը կջրազրկվի

Շենգավիթ վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքների հետ կապված՝ ս. թ. հունիսի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի, Արարատյան, Արտաշիսյան, Շիրակի փողոցների ու նրբանցքների, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Աէրացիա թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը