Լրահոս

11.06.2014 11:49


ԱՄՆ–ում վաճառքի է հանվել Հիլարի Քլինթոնի մենագրությունը

ԱՄՆ–ում վաճառքի է հանվել  Հիլարի Քլինթոնի մենագրությունը

ԱՄՆ նախկին առաջի տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պնդում է, որ դեռ չի որոշել՝ կպայքարի՞ 2016 թվականին նախագահի պաշտոնի համար։ Նրա նոր՝ «Բարդ այլընտրանքներ» («Hard Choices») գրքի նախաբանում, որը նախօրեին արդեն ԱՄՆ–ում հանվել է վաճառքի, այդ հարցի մասին նշվում է. «Պատասխանը հանգում է այն բանին, որ ես դեռ չեմ որոշել։ Սակայն ամեն անգամ, երբ ինչ–որ մեկը խոսում է դրա մասին, ես գիտակցում եմ՝ ինչպիսի պատիվ են ինձ համար այդ մարդկանց էներգիան ու հնարամտությունը, որոնք համոզում են ինձ մասնակցել ընտրարշավին, և ավելի նրանց հավատը, որ ես կարող եմ ապահովել այն առաջնորդությունը, որն անհրաժեշտ է մեր երկրին», – նշել է նա։

35 դոլար արժողությամբ 600–էջանոց գիրքը բավականին արագ է վաճառվում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը