Լրահոս

11.06.2014 12:03


Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել է Ուկրաինայի գազային պարտքի հարցով Բրյուսելում անցկացվող եռակողմ (ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա) բանակցությունների ընթացքը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ չնայած առաջացած բարդություններին՝ ռուսական պատվիրակությունը լիազորված է շարունակել բանակցությունները կառուցողական մթնոլորտում փոխընդունելի համաձայնության հասնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը