Տնտեսական

11.06.2014 16:01


Միքայել Մելքումյան. «Այսօր Հայաստանում չկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակից գոհ մարդիկ»

Միքայել Մելքումյան. «Այսօր Հայաստանում չկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակից գոհ մարդիկ»

Այսօր Հայաստանում չկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակից գոհ մարդիկ: Այդպիսի կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը` խոսելով Հայաստանի 2013 թ. բյուջեի կատարման կառավարության հաշվետվության վերաբերյալ:

Նրա խոսքով՝ տնտեսվարող խոշոր սուբյեկտների կորուստները զգալիորեն գերազանցում են փոքր ձեռնարկությունների կորուստները:

–Արդյունքում՝ նախատեսված 6,.2%-ի փոխարեն՝ տնտեսությունը 3,5% աճ է արձանագրել: Այս պայմաններում անհասկանալի է, թե բյուջեի եկամուտներն ինչպես են ավելացել 122,6 մլրդ դրամով: Աճ չկա, իսկ բյուջեի եկամուտներն ավելանում են,–ընդգծել է պատգամավորը` տարակուսանք հայտնելով այս առնչությամբ: Առավել ևս, որ կԿառավարությունը չի կարողանում խելամիտ պատասխան տալ այն հարցին, թե որքանով են նվազել ստվերային տնտեսության ծավալները:

Մինչդեռ, ըստ պատգամավորի, ռիսկերը երկրում զգալիորեն մեծացել են, ինչի հետևանքով փոքր և միջին բիզնեսի շուրջ 1500 սուբյեկտ պարզապես փակվել է: Կտրուկ նվազել են վաճառքի ծավալները, ինչը հանգեցրել է ձեռնարկությունների շահութաբերության նվազման: Մոտ ժամանակներս իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա, և դա կապված կլինի էլեկտրաէներգիայի սակագների առաջիկա աճի հետ:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը