Լրահոս

12.06.2014 09:38


Ավտոմեքենան շրջվել է ջրանցքը

Ավտոմեքենան շրջվել է ջրանցքը

Հունիսի 12-ին, ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է ջրանցքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ - Կարբի հատվածում (5-րդ կմ) «Օպել» մակնիշի 34 AS 333 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին. զոհեր և տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը