Լրահոս

12.06.2014 11:31


Իսրայելական ավիահարվածի հետևանքով Գազայի հատվածում պաղեստինցի է զոհվել

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Գազայի հատվածում պաղեստինցի է զոհվել

Մեկ պաղեստինցի է զոհվել, երկուսը՝ վնասվածքներ ստացել Գազայի հյուսիսում գտնվող Սուդանիա քաղաքի վրա ուշ երեկոյան իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել են պաղեստինյան աղբյուրները՝ նշելով, որ Իսրայելի Պաշտպանության բանակի բաց թողած հրթիռն ընկել է մոտոցիկլի վարորդի վրա, դիպել նաև կողքի մեքենային։ Պաղեստինյան բուժծառայության տվյալներով՝ վիրավորներից մեկը ծանր վիճակում է։ Իսրայելական կողմը հաստատել է ավիահարվածը։

«Մեր քաղաքականությունը հստակ է՝ սպանել նրան, ով փորձում է մեզ սպանել»,–դեպքի կապակցությամբ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը