Լրահոս

12.06.2014 18:03


Սլավյանսկի շրջակայքում մարտեր են

Սլավյանսկի շրջակայքում մարտեր են

Սլավյանսկի մոտակայքում զինված բախումներ են ընթանում աշխարհազորայինների և ուկրաինական ուժայինների միջև: Այս մասին այսօր «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է աշխարհազորայինների ներյակացուցիչը: Նրա խոսքերով՝ «Սլավկուրորտի մոտ ինտենսիվ հրաձգություն է լսվում»:

Բացի այդ, Վոստոչնի բնակավայրի շրջակայքում խիտ սև ծուխ է երևում: Մինչ այդ էլ Սլավյանսկում խանութները մասնակի էին բաց, իսկ դեղատներում երկար հերթեր են գոյացել: Այսօր Սլավյանսկի երկնքում նորից ուկրաինական ավիացիան էր հայտնվել: Ուկրաինայի օդուժի կործանիչը թռել է քաղաքի վրայով՝ Կրամատորսկի կողմից և, նախնական տվյալներով, կարող էր հրթիռի հարված հասցնել աշխարհազորայինների դիրքերին:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը