Լրահոս

12.06.2014 20:00


ՀՀԿ-ական պատգամավորները նորից քվեարկեցին բացակա գործընկերների փոխարեն (տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավորները նորից քվեարկեցին բացակա գործընկերների փոխարեն (տեսանյութ)

Այսօր, երբ քվեարկության դրվեց ՀՀ 2013 թվականի Բյուջեի կատարողականի վերաբերյալ հարցը, ՀՀԿ-ական պատգամավորները` իրենց գոևծելաճոին հավատարիմ, դարձալ քվեարկեցին իրենց բացական գործընկերների փոխարեն: Այսօրվա «հերոսները»՝ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) և Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), քվեարկեցին իրենց բացակա գործընկերների փոխարեն:
«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագիծն ընդունվեց 67 կողմ, 40 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ինչպես և բոլոր մնացած վիճահարույց քվեարկությունների ժամանակ, կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ-ականները: Ոչ իշխանական 4 խմբակցությունները դեմ քվեարկեցին, ՕԵԿ-ը՝ ձեռնպահ:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը