Լրահոս

14.06.2014 21:04


ԱՄՆ–ում քաղցկեղով հիվանդ տղան խորհուրդներ է տվել իր սիրելի ֆուտբոլիստին

ԱՄՆ–ում քաղցկեղով հիվանդ տղան խորհուրդներ է տվել իր սիրելի ֆուտբոլիստին

Արյան քաղցկեղով հիվանդ 7-ամյա Ջեյք Դենիելն իմանալով, որ իր սիրելի մարզիկ Դևիդ Քեսսենբերգին լուրջ բժշկական եզրակացություն են տվել, տեսաուղերձ է ձայնագրել, որում իր կուռքին «հինգ ամենակարևոր խորհուրդներն է տվել»։

Առաջին՝ շարունակի՛ր աղոթել, երկրորդ՝ քիթդ բարձր։ Երրորդ՝ երբեք մի՛ հանձնվիր, չորրորդ՝ ծամիր մարմելադ, հինգերորդ՝ միշտ սիրախաղեր ունեցիր բուժքույրերի հետ։ Ի պատասխան տղայի խորհուրդներին՝ Դևիդ Քեսսենբերգն իր «Twitter»–ի միկրոբլոգում գրել է. «Ջե՛յք, իմ օրը ստացվել է քո շնորհիվ, իմաստուն խոսքեր են։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը