Լրահոս

15.06.2014 10:21


Կոստա Ռիկան առաջ անցավ Իտալիայից, Անգլիայից և Ուրուգվայից(տեսանյութ)

Կոստա Ռիկան առաջ անցավ Իտալիայից, Անգլիայից և Ուրուգվայից(տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբում առաջին տուրից հետո խփած և բաց թողած գոլերի լավագույն տարբերության շնորհիվ առաջատարը Կոստա Ռիկան է, որը անակնկալ հաղթանակ տարավ այս խմբի ակնհայտ ֆավորիտ համարվող Ուրուգվայի ընտրանու նկատմամբ: Խաղի հաշիվը 11 մետրանոց հարվածով բացեցին ուրուգվայցիները, սակայն դրանից հետո 3 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Կոստա Ռիկա-Ուրուվայ` 3:1:

D խմբի առանցքային խաղը` Անգլիա-Իտալիա դիմակայությունն էր: Իտալիայի հավաքականը առավելության հասավ 2:1 հաշվով և երկրորդ տեղում է: Երկրորդ տուրում Իտալիան կխաղա Կոստա Ռիկային, Անգլիան՝ Ուրուգվայի հետ:

C խմբում Կոլումբիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց հույների դարպասը: Իսկ Կոտ դ՛Իվուար-Ճապոնիա մրցավեճում Յայա Տուրեի միակ գոլը կամային հաղթանակ բերեց աֆրիկացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը