Լրահոս

17.06.2014 18:05


Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Նա հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում նախատեսված է Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները և հայ-վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին բանակցությունների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարությամբ:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրաստանի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ կդնի հուշակոթողին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին ևս:

Այս խորագրի վերջին նյութերը