Լրահոս

19.06.2014 20:05


Սաուդյան Արաբիա. «Իրաքում հասունանում է քաղաքացիական պատերազմ»

Սաուդյան Արաբիա. «Իրաքում հասունանում է քաղաքացիական պատերազմ»

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Սաուդ ալ Ֆեյսալը նախազգուշացրել է Իրաքում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։

«Իրաքում խիստ վտանգավոր դրություն է՝ հասունանում է քաղաքացիական պատերազմ, ինչը վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը»,–Ջեդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի բացման խոսքում ասել է ալ Ֆեյսալը՝ հերթական անգամ մեղադրելով Իրաքի իշխանություններին հակասուննիական քաղաքականություն վարելու համար։

Իր հերթին Իրաքը կառավարությունը Սաուդյան Արաբիային մեղադրում է սուննի ահաբեկիչներին ֆինանսավորելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը