Լրահոս

19.06.2014 14:03


Սերժ Սարգսյանը այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի

Սերժ Սարգսյանը այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը և ՀՀ պետական պատվիրակությունը, հունիսի 19-ին, այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի պաշտոնեությունը և հասարակայնության ներկայացուցիչները:

Հայոց հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց հետո, ՀՀ պաշտոնական պատվիրակությունը այցելեց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը