Լրահոս

19.06.2014 15:29


ՊԳԵԴ-YSSF-ի դեսպաններն աշխարհի յոթ պետություններում

ՊԳԵԴ-YSSF-ի դեսպաններն աշխարհի յոթ պետություններում

Հունիսի 4-12-ը Վրաստանի Քոբուլեթի հանգստավայրում «Youth in Action» նախագծի ֆինանսավորմամբ և «Սերունդների երկխոսություն» հետազոտական-ինտելեկտուալ երիտասարդների փոխանակման ակումբի կողմից իրականացվեց «On the Streets of Georgia» երիտասարդական փոխանակման ծրագիրը: Ինչպես արդեն օրեր առաջ տեղեկացրել էինք, «ՊԳԵԴ-YSSF» հասարակական կազմակերպությունը այս ծրագրում ներկայացնում էին Վահե և Ահարոն Հովհաննիսյանները, ովքեր այդ նպատակով հունիսի 2-ին մեկնել էին Վրաստանի Հանրապետություն:
Տարածաշրջանային երիտասարդական այս ծրագրին մասնակցում էին 47 երիտասարդներ` 8 երկրներից՝ Վրաստան, Հայաստան, Բուլղարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Թուրքիա, Ուկրաինա: Փոխանակման այս նախագծի բազմաթիվ հետաքրքրաշարժ և ուսուցողական սեմինարներն, ի թիվս բազմաթիվ գիտելիքների և հմտությունների, վերաբերում էին նաև «Street Art»-ին` որպես արդիական խնդիրներն արտահայտելու այլընտրանքային ձև, ինչպես նաև նպաստելու «Street Art»-ի զարգացմանը հասարակության տարբեր շերտերում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ստացան պատրաստել տարրաբնույթ պրեզենտացիաներ, առաջարկել ֆլեշմոբերի տարբերակներ, լինել մասնակիցը բազմաբնույթ ինտերակտիվ քննարկումների: Նախատեսված բազմաթիվ ժամանցային նախագծերից հարկ է առանձնացնել տարբեր ազգերի ներկայացուցիչներին իրենց ազգային պարերը, ուտեստները և ազգային առանձնահատկությունները ներկայացնելու հնարավորության ընձեռումը, ինչն ավելի մտերմացրեց մասնակիցներին, անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն տվեց առավել համարձակ և ճանաչողական բնույթի հարցադրումների :

ՊԳԵԴ-YSSF հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում միջազգային այս նախագծի իրականացնողներին և իհարկե մեր կազմակերպությունը ներկայացնող երիտասարդներին`ծրագրի բարեհաջող ընթացքի և արդյունավետ իրականացման գործում նրանց ունեցած ավանդի համար: Միաժամանակ հավաստիացնում ենք մեր ներկա և հնարավոր գործընկեր կազմակերպություններին` անկախ մեր մասնակցության ձևաչափից, մենք և մեր անդամները կանեն լավագույնը` ցանկացած երիտասարդական-ուսանողական և միջազգային բնույթի ծրագիր հաջողությամբ կազմակերպելու և իրականացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը