Լրահոս

20.06.2014 10:15


Գալուստ Սահակյանի անատոմիական ֆենոմենը

Գալուստ Սահակյանի անատոմիական ֆենոմենը

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Պինդ հայը, ամուր հայը, արյան շրջանառություն ունեցող հայը երբեք ու երբեք չի մտածի, որ իր պետությունն ինչ-որ մի ժամանակ պիտի կործանվի»,-հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«ՉԻ»-Գալուստ Սահակյանն, իհարկե, իրավացի է, պարզապես անավարտ է թողել իր միտքը: Նա պիտի ասեր նաև, որ զարկերակային ճնշում ունեցող հայը երբեք չի խոսի 35 տոկոս աղքատության մասին, սրտի միտրալ փականի անբավարարություն ունեցող հայը երբեք չի անդրադառնա Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերին և այլն:

Բայց զավեշտն այն է, որ Գալուստ Սահակյանն արյան շրջանառություն ունեցող հայի մասին իր դարակազմիկ միտքն արտահայտելուց բառացիորեն մեկ րոպե հետո հայտարարել է, թե եթե իշխանությունները հեռանան, պետությունը կկործանվի: Այսինքն, Գալուստ Սահակյանը կա՛մ հայ չէ, կա՛մ արյան շրջանառություն չունի: Մենք, իհարկե, համոզված ենք, որ նա հայ է, ուստի առողջապահության նախարարությանը կոչ ենք անում անհապաղ պարզել, թե ո՞ւր է կորել նրա արյան շրջանառությունը»:

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը