Լրահոս

20.06.2014 10:27


Սեյրան Օհանյանն այցելել է մարտական դիրքեր

Սեյրան Օհանյանն այցելել է մարտական դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետևել դիրքերի մարտավարական բնագծի և կահավորման առումով բարելավման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:

Զորամիավորման ստորաբաժանումները դիրքերի զգալի մասում մարտական հերթապահություն և ինժեներական բարելավման աշխատանքներ իրականացնում են ծովի մակերևույթից ավելի քան 3.000 մ բարձրության վրա: Սպայական անձնակազմի հետ քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ:

Այս խորագրի վերջին նյութերը